Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Մատեո Կովաչիչը շնորհակալություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին՝ «Ատլետիկո»-ի դեմ հանդիպմանը խաղադաշտ դուրս գալու հնարավորություն ստանալու համար:
«Արքայական ակումբ»-ը 2:1 հաշվով հաղթանակ է տարել, իսկ Կովաչիչը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում:
«Խաղը շատ բարդ էր, քանի որ մրցակիցը մեզ պրեսինգի էր ենթարկում: Բայց ամենակարևորն այն է, որ մենք երեք միավոր վաստակեցինք:
Շնորհակալ եմ Բենիտեսին՝ վստահության համար: Երջանիկ եմ զգում ինձ»,- AS-ը մեջբերում է Կովաչիչի խոսքերը:







































