ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր թվիթերյան էջում գրել է, որ այսօր Նյու Յորքում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը։
Բացի այդ, նա գրել է, որ իրենք ակնկալում են արդյունավետ բանակցություններ։ Համանախագահները արտգործնախարարների հետ նախ պետք է ունենան առանձին հանդիպումներ, ապա՝ համատեղ։







































