Thursday, 02 07 2026
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով

Բաղրամյան 26-ում PR-շչիկների հերթական ձախողումը. Արմենչիկին և Ձախ Հարութին վաստակավորի կոչում տալը սխալ հաշվարկ էր. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երգիչ Արմենչիկին՝ Արմեն Գոնդրաչյանին, ՀՀ վաստակավոր արտիստի կոչում տալն իսկական փոթորիկ է առաջացրել համացանցում։ Յուրաքանչյուրն իր պարտքն է համարում կարծիք հայտնել այս մասին ու մի քանի շերեփ ցեխ շպրտել Արմենչիկի ուղղությամբ։ Կարծես արվեստի գիտակ լինելու, բարձր արվեստը ռաբիզից տարանջատելու բանաձևն են մարդիկ գտել։ Երբեք չեմ լսել այս երգչին, թերևս՝ դժվար թե տարբերեմ նրա երգերը մյուսների երգերից։ Գուցե նաև դա է պատճառը, որ այս աղմուկն ինձ արհեստածին է թվում և ուշադրության ոչ արժանի։ Վստահ եմ՝ շատ ավելի կարևոր, կենսական հարցեր կան մեզանում, որոնցով արժե հետաքրքրվել, ու որոնք կարող են հուզմունքի պատճառ դառնալ, բայց ոչ՝ մի երգչին վաստակավոր արտիստի հնացած ու իր դարն ապրած կոչում շնորհելը։ Երեկ ԱՄՆ-ից մեզ հետ կապված քաղաքացին որոշ դիտարկումներ արեց այս «կոչումի» առնչությամբ, որոնք արժե հրապարակել։

Ըստ մեր զրուցակցի, այս կոչումը շնորհվել է PR ակցիայի շրջանակներում, որը քննարկվել և նախագծվել է Բաղրամյան 26-ում: Նախագահին նման խորհուրդ տվողները մտածել են, որ հարկավոր է սիրաշահել ընդդիմադիր հայացքներ ունեցող, գործող իշխանություններին այնքան էլ չընդունող ամերիկահայ համայնքին, որտեղ երգիչ Արմենչիկը մեծ հեղինակություն է վայելում: Միևնույն ժամանակ, խորհուրդ են տվել «վաստակավորի» կոչում տալ նաև Ձախ Հարութին, ով ևս ոչ պակաս սիրված է ամերիկահայ համայնքի կողմից: Որոշել են, որ սահմանադրական բարեփոխումների բարդ շրջանում արժե, որ նախագահը նման ժեստ անի՝ ուղղված ամերիկահայ համայնքի տարբեր շերտերին, սակայն, ինչպես տեսանք, նրա PR-շչիկները հերթական անգամ ձախողվել են՝ սխալ հաշվարկելով դեպքերի հաջորդականությունը և հայաստանյան հանրության արձագանքը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում