Գեղեցկության մրցույթները թույլ նյարդեր ունեցողների համար չեն: Այդպիսի հերոսության համար հարկավոր է ունենալ մեծ քաջություն, ինքնատիրապետում և ինքնավստահություն, հայտնում է spletnik.ru-ն:
Այն մասնի, թե ինչպիսի ծանր աշխատանքով են ձեռք բերվում այդ հատկությունները, պատմում է «Միսս Ամերիկա 2016»-ի հաղթող Բեթի Քանթրելի մարզիչ Սթիվեն Սմիթը:
Սովորական աղջիկների լավագույն ընկերները գուցե ադամանդներն են, սակայն գեղեցկության թագուհու լավագույն ընկերները մարզումներն են: Այնպես որ եթե երազում եք բարեկազմության մասին, մարզեք փորի մկանները, ասել է Սմիթը:
Ըստ նրա՝ ապագա գեղեցկության թագուհիներ դառնալու ծրագրում հիմնականը կարդիո-վարժություններն են` վազքը, հեծանիվը և օղակը, քանի որ մկաններ աճեցնելու հետ զուգընթաց հարկավոր է պահպանել կայուն քաշը:
Սթիվենը ավելացրել է, որ վարժությունների և ծանրաբեռնվածությունների ընտրությունը անհատական է` կախված մարմնի կառուցվածքից, ընդհանուր դիմադրողականությունից, վնասվածքների առկայությունից և այլն: Սակայն առողջ ապրելակերպը հարմար է բոլորին՝ առանց բացառության:
Ընդհանրացնելով, Սթիվենը խոստովանել է, որ գեղեցկության գաղտնիքը ոչ թե հատուկ վարժությունների և դիետայի մեջ է, այլ իրենց մարմնի նկատմամբ վերաբերմունքը փոխելու և առողջ ապրելակերպի: Իսկ դրա համար հարկավոր է մարզել կամքի ուժը:







































