Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը դեռևս չի հաստատում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը` հաջորդ շաբաթ Պուտինի` ՄԱԿ այցելելու ժամանակ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Դեռևս չեմ հաստատում, աշխատում ենք»,- ասել է նա:
Նշենք, որ Սպիտակ տանն առընթեր ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Մարկ Սթրոն ևս չի հաստատում վերոնշյալ հանդիպման հետ կապված լուրը:
«Դեռևս ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում հաստատված հանդիպումներ չկան, նախագահի օրակարգը մշակման ընթացքում է»,- ասել է Սթրոն:
Պուտինը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ելույթ կունենա սեպտեմբերի 28-ի առավոտյան: Դա ԱՄՆ նրա առաջին այցը կլինի 2007-ից ի վեր, երբ ԱՄՆ նախագահն էր Ջորջ Բուշը:








































