«Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը պետության և հասարակության այնպիսի կացությունն է, երբ ապահովված է անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութական և հոգևոր արժեքների, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, շրջակա միջավայրի պաշտպանությունը ներքին և արտաքին սպառնալիքներից:
Մենք տեսնում ենք, որ Հայաստանի Ազգային Անվտանգության Ծառայությունը անզոր է մաքրել պետական իշխանությունը հանցագործներից, կազմակերպված հանցավոր խմբերից, կասեցնել ժողովրդի իշխանության յուրացումը, սահմանադրական կարգի տապալումը և ազգային հարստության թալանը:
Ուստի, քաղաքացիների անհնազանդությունը Ժողովրդի Վստահության Կառավարությունը իշխանության բերելու նպատակով` երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու համար, հանդիսանում է ազգային անվտանգության վերականգնման անհրաժեշտ համազգային գործընթաց:
Կոչ ենք անում ԱԱԾ ղեկավարությանը ազգի համար այս օրհասական պահին գործել բացառապես Սահմանադրության և Օրենքի շրջանակներում և այսուհետ զերծ մնալ Բաղրամյան 26-ի թելադրանքի տակ գրված անհեռատես հայտարարություններից:








































