Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Ավիացիոն արդյունաբերության կազմակերպության տնօրեն Մանուչեհր Մանթեքին հայտարարել է, որ իրանական պատվիրակությունը այսօր Մոսկվայում բանակցություններ է վարել ռուսական Sukhoi Superjet 100 տիպի երկու ինքնաթիռ գնելու մասին։
Իրանական պատվիրակությունն այցելել է Մոսկվայում անցկացվող «Մաքս» ավիացուցահանդես (ավիաշոու) և քննարկել է քաղաքացիական այդ ինքնաթիռների գնման հարցը։
Օրեր առաջ Իրանի ավիացիոն ընկերությունների ասոցիացիայի քարտուղար Մաքսուդ Ասադի Սամանին հայտարարել է, որ ներկա դրությամբ բանակցություններ չեն տարվում Sukhoi Superjet 100 օդանավերի գնման շուրջ և հազիվ թե մոտ ապագայում անցկացվեն դրանք։









































