ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի բնակչուհին, որն առանց ոտքերի է ծնվել, կարողացել է մտնել մոդելային բիզնես և ներքնազգեստի գովազդով օրական ավելի քան 1000 դոլար վաստակել: 23-ամյա Քանյա Սեսսերն իր կարիերայի և անձնական կյանքի մասին պատմել է բրիտանական The Daily Mail-ին:
Սեսսերը 15 տարեկանից փորձել է մոդել դառնալ և իր թեկնածությունն է առաջադրել սպորտային ապրանքանիշերի գովազդի համար, ինչպիսիք են՝ Volcom-ը, Nike-ը, Rip Curl-ը, սակայն ապրանքանիշերից ոչ մեկը չի ցանկացել նրա հետ պայմանագիր կնքել: Սակայն քասթինգների ընթացքում Սեսսերին նկատել են ներքնազգեստ արտադրողները (ապրանքանիշը չի նշվում), և մոդելը սկսել է աշխատել նրանց համար: Բացի դրանից՝ նա վերջերս նկարահանվել է Billabong սպորտային հագուստի ապրանքանիշի գովազդում:
«Ինձ ոտքեր պետք չեն սեքսուալ զգալու համար»,- ասել է Սեսսերը:
The Daily Mail-ը գրում է, որ Սեսսերը երբեք չի ճանաչել իր ծնողներին: Նրանք նորածին անոտք աղջկան թողել են Թաիլանդում բուդդայական վանքի աստիճաններին:










































