Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ռուսաստանի Մուֆթիների խորհրդի նախագահ Ռավիլ Գայնուտդինը սեպտեմբերի 23-ի առավոտյան բացել են Մոսկվայի մայր մզկիթը: Այն կանգնեցվել է պատմական մզկիթի տեղում «Օլիմպիական» սպորտային համալիրի մոտ: Նոր մզկիթը խոշորագույնն է Եվրոպայում: Այն կարող է տեղավորել մինչև 10 000 հավատացյալի: Շինարարությունն արժեցել է 170 մլն դոլար, նախագիծն իրագործվել է բարեգործական միջոցներով, հայտնում է daily.rbc.ru-ն:
Բացման արարողությանը ներկա են եղել մի շարք արտասահմանցի ղեկավարներ, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարաբաևը, Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը:














































