Հարավային Կորեայի Մունգյոնգ քաղաքում կայանալիք բանակայինների 6-րդ համաշխարհային խաղերի ծրագրով ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հանդես կգան նաև հայ ըմբիշները:
Արդեն հայտնի է հունահռոմեական հավաքականի կազմը: Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի ղեկավարությամբ Կորեայում Հայաստանը հանդես կգա 4 ըմբիշով:
Մունգյանում մեր երկիրը կներկայացնեն Եվրոպայի երիտասարդների կրկնակի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը՝ 59 կգ, երիտասարդների աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյանը՝ 66 կգ, միջազգային մրցաշարերի հաղթող Ռաֆայել Ալեքսանյանը՝ 71 կգ և մինչև 23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Սարգիս Քոչարյանը՝ 80 կգ:
Հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 7-9-ը:









































