Մոտ 500 մարդ մասնակցել է Լատվիայում փախստականների ընդունման դեմ ակցիային։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել են միջոցառման կազմակերպիչները։
Ակցիան կայացել է Ռիգայի կենտրոնում։ Մասնակիցները հավաքվել էին Ստրելկովի հրապարակում, որտեղից երթով ուղղվել են Ազատության հուշարձան։
Մասնակիցները ձեռքերին եղել է ցուցապաստառներ՝ «Փախստականներ, stop», «Փախստականների ընդունումը լուծում չէ, այլ սրում» և այլ գրություններով։
Ազատության հուշարձանի մոտ տեղի է ունեցել համերգ՝ լատվիացի երաժիշտների մասնակցությամբ։ Համերգն անցել է հետևյալ նշանաբանի ներքո՝ «Բալթյան տարածաշրջանը մերն է»։
Միջոցառումն անցել է առանց միջադեպերի։ Ավելի վաղ Լատվիայի կառավարությունը համաձայնել էր ընդունել Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից 776 փախստականի՝ ԵՄ զորակցության պլանի շրջանակում։







































