Բելգիայի խորհրդարանի շենքում տարհանում է իրականացվում՝ կապված պայթյունի սպառնալիքի հետ։ Այս մասին հայտնում է RTBF բելգիական հեռուստաալիքը։
«Կապված շենքում պայթուցիկ սարքի տեղադրված լինելու մասին տեղեկատվության ստացման հետ, ոստիկանությունը տարհանել է բոլոր աշխատակիցներին։ Շենքի շուրջ տեղադրվել է անվտանգության պարագիծ, ոստիկանությունն անցել է հաստատության ստուգման»,- հայտնում է հեռուստաալիքը։








































