ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, երգչուհի Շակիրան սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ում համաշխարհային զարգացման հարցերով գագաթնաժողովի բացմանը կկատարի Ջոն Լենոնի Imagine երգը: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Երգչուհու խոսքով՝ Սիրիայում աղետալի մարդասիրական վիճակի և փախստականների հետ կապված ճգնաժամի դեպքում պետք է կրկին հիշել այդ հայտնի ստեղծագործության ուղերձի մասին:
Ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 25-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ կունենա Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Նրա ուղերձից հետո կմեկնարկի համաշխարհային զարգացման հարցերով գագաթնաժողովը, որի բացմանն էլ ելույթ կունենա Շակիրան:









































