Ռումինիայի դատարանը կիսով չափ բավարարել է Lukoil -ի և նրա ռումինական դուստր ձեռնարկություն Petrotel -ի բողոքները՝ նրանց ակտիվների և հաշիվների վերաբերյալ:
Կալանքի տակ են մնում 642 միլիոն եվրո Petrotel-ի բանկային հաշիվներում և 542 միլիոն եվրո հոլանդական Lukoil Europe Holdings BV հաշիվներում, հայտնում է Bloomberg-ը:
Ավելի վաղ ռումինական դատարանը երկրի դատախազության հայցով կալանքի տակ էր դրել Lukoil-ի ունեցվածքը և հաշիվները: Կալանված ակտիվների արժեքը կազմել է 2 միլիարդ եվրո:
Դատարանի վարկածով` այդ միջոցառումները կատրարվել են Lukoil-ի ղեկավարության կողմից փողերի լվացման և հարկեր վճարելուց խուսափելու շրջանակներում: Կասկածյալների թվում են ընկերության ղեկավարը և 5 աշխատակիցներ:











































