WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մրցակիցը կարող է լինել անգլիացի Մարտին Մարեյը:
«Բռնցքամարտիկ Մարեյը կարողացել է արդյունքների հասնել վերջին շրջանում, և նրա անունը հնարավոր թեկնածուների ցանկում է: Ձգտում ենք լավագույն մենամարտերը կազմակերպել երկրպագուների համար»,- ասել է Աբրահամի պրոմոութեր Կալե Զաուերլանդը:
Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը կայանալու է նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքի TUI մարզապալատում:







































