Ինչպես հայտնել ենք՝ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը երեկ երեկոյան ծեծի է ենթարկվել և շտապօգնության մեքենայով տեղափոխվել «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Հիշեցնենք, որ դեռ մեկ տարի առաջ, երբ բոլորը քննադատում էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, Սմբատ Հակոբյանը Yerkir.am-ի հետ զրույցում դրական էր արտահայտվել Խաչատրյանի մասին: Այսօր էլ այդ հարցազրույցը ակտիվորեն շրջանառվում է համացանցում:
Փորձեցինք Սուրիկ Խաչատրյանից ճշտել, թե տեղյա՞կ է ծեծից և ի՞նչ կարող է ասել այս ամենի մասին: Սուրիկ Խաչատրյանը նախ նշել է, որ շատ լավ է ճանաչում Սմբատ Հակոբյանին, բայց և հավելել է, որ նրա հետ կատարվածի մասին մեզանից է տեղեկանում: Նա դատապարտեց Հակոբյանի հետ կատարվածը` միաժամանակ ընդգծելով, որ ցանկացած տեսակի ծեծն է անընդունելի: «Ազատամարտիկ կլինի, թե` շարքային քաղաքացի` ծեծն անընդունելի է»,- ասել է մարզպետը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում




































