«Վոլֆսբուրգ»-ի պաշտպան Դանտեն, ով 2012-2015 թվականներին հանդես է եկել «Բավարիա»-ի կազմում, իր կարծիքն է հայտնել Բունդեսլիգայի 6-րդ տուրի շրջանակներում կայանալիք թիմերի հանդիպման մասին:
Բրազիլացի ֆուտբոլիստը նշել է, որ Գերմանիայի գործող չեմպիոնի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հաճախ է դիմում տեխնիկական խորամանկությունների:
«Գվարդիոլան միշտ լի է անակնկալներով: «Բավարիա»-ի դեմ հանդիպմանը պետք է հավաք և ագրեսիվ գործենք: Կարևոր է նաև ուշադրություն դարձնել գնդակին տիրելու փաստին»,- Goal-ը մեջբերում է 31-ամյա պաշտպանի խոսքերը:
Հիշեցնենք՝ նշված հանդիպումը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Մյունխենում:








































