Մադրիդի«Ռեալ»-ի հարձակվող Խեսե Ռոդրիգեսը հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, որ դժգոհ է «արքայական ակումբ»-ում իր գործերի ընթացքից: Ֆուտբոլիստը վստահ է, որ ամեն ինչ դեռ առջևում է:
«Լավ իրադարձություններ են կատարվում միայն նրանց հետ, ովքեր կարողանում են սպասել:
Լավագույնները նրանք են, ովքեր միշտ պատրաստ են պայքարել և չեն հանձնվում: Լավ մարզում եմ մաղթում»,- Facebook-ի իր էջում գրել է Խեսեն:











































