Այսօր քրեակատարողական վարչության այլընտրանքային պատժի կատարման վարչությունը կազմակերպել էր անչափահաս դատապարտյալների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան: Այցին մասնակցում էին Երևանի, Արմավիրի և Կոտայքի հիմնարկներում հաշվառված 35 անչափահաս դատապարտյալներ:
Այցի կազմակերպիչ, արդարադատության մայոր Լևոն Ավետիսյանի խոսքով` այսպիսի այց առաջին անգամ է կազմակերպվում, բայց նման միջոցառումները շարունակական են լինելու, քանի որ շատ կարևոր են երիտասարդ դատապարտյալների մոտ հայրենասիրություն սերմանելու համար: Այցի շրջանակներում երեխաները ծաղիկներ դրեցին Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ, այցելեցին Ցեղասպանության թանգարան:







































