Sputnik Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի Ազգային բանկի նախագահ Գեորգի Կադագիձեն կարծում է, որ իր գերատեսչությունը պետք է վարի ավելի ագրեսիվ քաղաքականություն՝ ազգային արժույթը կայունացնելու համար:
«Քանի որ մենք կարծում ենք, որ լարիի փոխարժեքը ներկայումս գտնվում է գագաթնակետում, և կարծում ենք, որ հիմնարար գործոնները որոշված են, մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում վարել ավելի ագրեսիվ քաղաքականություն և կանենք դա»,- ասել է նա։
Հաղորդվում է, որ Կադագիձեն այդ հայտարարությունն արել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո։ Միևնույն ժամանակ Վրաստանի Ազգային բանկի նախագահը չի հայտնել, թե ինչպես է պատրաստվում կանգնեցնել լարիի անկումը։
Լարին սկսել է կտրուկ արժեզրկվել 2014 թվականի նոյեմբերից։ Ներկա դրությամբ մեկ դոլարը համարժեք է 2.45 լարիի, ինչը նշանակում է, որ լարիի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է 39.6 տոկոսով։







































