Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը Բաքվում կազմակերպված միջոցառումների ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը ներկայիս միջազգային իրավիճակում աջակցում է Ադրբեջանին:
«Մենք ձեզ հետ միասին ենք, մենք աջակցում ենք ձեզ։ Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանը լինի ուժեղ, կայուն։ Ռուսաստանը բարձր է գնահատում, որ Ադրբեջանն այդպիսին է։ Ադրբեջանն ընթանում է իր ուղով, և տա Աստած, որ այդպես լինի նաև այսուհետ։ Մենք՝ Ռուսաստանում, շահագրգռված ենք, որ մեր հարավային հարևանը մնա հուսալի և նրա վրա նարավոր լինի հենվել»։






































