Opera համացանցային դիտարկիչը ներկայացրել է ֆիրմային նոր ոճ, փոփոխություններ է կրել նաև տարբերանշանը: Այս մասին հաղորդվում է ընկերության բլոգում:
«Նոր ապրանքանիշն ավելի բարդ կառուցվածք ունի, քան պարզապես գույները, նշաններն ու տառատեսակներն են: Դա մի ամբողջ համակարգ է, որը հեշտությամբ և հասկանալի ձևով միավորում է մեր նպատակները, արտադրանքը և պատմությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Opera-ն նաև նշում է, որ այսուհետ նոր դիզայնը Opera Mini-ի համար կներդրվի iOS և Opera Mediaworks հարթակով:
Հաջորդ մի քանի ամիսներին նոր ապրանքանիշը կներդրվի Opera-ի բոլոր արտադրանքներում՝ համակարգիչների, Android օպերացիոն համակարգի համար և այլն:








































