«Միլան»-ի գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը նշել է, որ շատ գոհ է թիմի հարձակվող Մարիո Բալոտելիից, ով միլանյան ակումբ է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Առաջին անգամ հանդիպել եմ Բալոտելիին, երբ նա դեռ 17 տարեկան էր և հանդես էր գալիս «Ինտեր»-ի կազմում: Այժմ նա 25 տարեկան է, և ես դարձյալ նրա կողքին եմ: Ոչինչ չգիտեմ այն մասին, թե ինչ վարք է նա դրսևորել մեր հանդիպումների միջև ընկած ժամանակահատվածում:
Կարող եմ ասել միայն, որ այժմ Բալոտելին օրինակելի վարք է դրսևորում: Իսկ ես փորձում եմ ոգևորել նրան մարզումների ժամանակ»,- Football Italia-ն մեջբերում է Միխայլովիչի խոսքերը:










































