Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հույս է հայտնել, որ ԱԷՄԳ-ն և Թեհրանը մինչև տարեվերջ կարող են կարգավորել իրանական միջուկային ծրագրի հարցում բոլոր հակասությունները։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Այս հայտարարությունը հաջորդել է ԱԷՄԳ գլխավոր տնօրենի՝ Թեհրան կատարած այցին, որի ընթացքում նա հանդիպում է ունեցել Սալեհիի, երկրի նախագահ Հասան Ռուհանիի, Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի, ինչպես նաև իրանական խորհրդարանի անդամների հետ։
Սալեհին նշել է, որ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի այցը եղել է արդյունավետ և գոհացնող երկու կողմերի համար էլ։






































