Առանց ավտոմեքենայի համաշխարհային օրը նշվում է ամեն տարի սեպտեմբերի 22-ին՝ աշխարհի շատ երկրներում: Այն անցկացվում է ոտքով և հեծանվով, ինչպես նաև հասարակական տրանսպորտի միջոցով երթևեկությունը քարոզելու նպատակով: Օրվա կարգախոսն է՝ «Քաղաքը՝ որպես տարածություն մարդկանց համար, տարածություն կյանքի համար»:
Առանց ավտոմեքենայի օրն անցկացնելու ավանդույթը սկսվել է 1997-ին՝ Անգլիայում, իսկ մեկ տարի անց այն անցկացվել է Ֆրանսիայում: Այդ ժամանակ օրը նշվում էր ընդամենը երկու տասնյակ քաղաքներում: 2001-ին, սակայն, շարժմանը պաշտոնապես միացել են աշխարհի 35 երկրների ավելի քան հազար քաղաքներ:











































