Արտասահմանյան ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ոստիկանությանը կարգադրել է ոչ մահացու զենք կիրառել անլեգալ ներգաղթյալների ամբոխը ցրելու համար, այդ մասին գրում է բրիտանական Express հրատարակչությունը:
Այդ անվան տակ մտնում են ռետինե փամփուշտները, արցունքաբեր գազը, լուսատու հրթիռները, շոկային նռնակները և դիմակավորող ցանցերը, որոնք թույլատրվում է օգտագործել սահմանախախտների դեմ:
Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան պետք է պաշտպանի ինքն իրեն և Եվրոպայի մյուս երկրներին մասայական ներգաղթի սպառնալիքից:










































