Friday, 19 06 2026
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը

ՆԱՏՕ-ի պաշտոնաթող գեներալը կոչ է անում բանակցել Քադաֆիի հետ

Գերմանացի պաշտոնաթող գեներալ Կլաուս Ռայնհարդը, որը 1999-2000 թթ. ղեկավարում էր ՆԱՏՕ-ի ուժերը Կոսովոյում (KFOR), հանդես է եկել Քադաֆիի հետ խաղաղ բանակցություններ սկսելու առաջարկությամբ: Այս մասին գրում է Die Welt-ը:

Գեներալը հայտարարել է, որ ժամանակն է դադարեցնել նոր ռազմական միջոցներ որոնելը, որոնք կարող են օգնել Լիբիային:
Ռազմական օպերացիայի ժամանակ, որն արդեն մեկ ամիս է տևում, Քադաֆիին կոտրել այդպես էլ չի հաջողվել: Այսպիսով, ըստ Ռայնհարդի, ներկա պահին պետք է գործադրել բոլոր հնարավոր միջոցները հրադադարի հասնելու համար. միայն դա կարող է օգնել լիբիացիներին:

«Պետք չէ լսել միայն ապստամբներին, պետք է նաև գործողություններ իրականացնել, որոնք վերջ կտան պատերազմին»,- նշել է գեներալը:
Կլաուս Ռայնհարդը իրենց դիրքորոշման համար քննադատության է ենթարկել արևմտյան առաջնորդներին, որոնք «միաձայն հայտարարում են, թե ցանկանում են հեռացնել Քադաֆիին»:

Պաշտոնաթող գեներալի կարծիքով, ընդհակառակը, Քադաֆին պետք է, որպեսզի սկսվեն խաղաղ բանակցությունները: KFOR-ի նախկին հրամանատարը հղում է կատարել իր` Բալկաններում ունեցած փորձին, երբ ռմբակոծումից հետո Սերբիայում սկսվեցին խաղաղ բանակցությունները:

«Դրանց (բանակցություններին.– 1in.am) մասնակցում էր նաև Միլոշևիչը` գլխավոր ռազմական հանցագործը»,- նշել է Ռայնհարդը՝ ավելացնելով, որ Հարավսլավիայի առաջնորդը հետագայում էլ է մասնակցել Փարիզում ընթացող խաղաղ բանակցություններին: «Եվ այդ ժամանակ ոչ ոք չէր վախենում բանակցել հակառակորդ կողմի հետ»,- ասել է Կլաուս Ռայնհարդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում