Արքայազն Հարին կատարել է իր նորամուտը կինոյում` խաղալով ռեգբիի աշխարհի առաջնության մասին կարճամետրաժ ֆիլմում, հայտնում է minprom.ua-ը:
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել երեկ` մրցումների բացման ժամանակ: Այնտեղ արքայազնը խաղում է որպես այգեպան, որն ընկերոջ հետ միասին մաքրում է ճանապարհները թափված տերևներից: Հանկարծ, Հարիի կողքից վազելով անցնում է գնդակը ձեռքին տղա: Ընկերը հարցնում է. «Ի՞նչ է անում այդ տղան», որին Հարին պատասխանում է. «Նա խախտում է օրենքը»:
Երեք րոպեանոց հոլովակում ստեղծողները փորձել են ռեգբիի առաջացման լեգենդը վերաստեղծել: Ի դեպ՝ արքայազն Հարին շատ է սիրում այդ խաղը: Նա England Rugby 2015-ի պատվավոր նախագահն ու Rugby Football Union կազմակերպության փոխտնօրենն է, ինչպես նաև՝ RFU Injured Players Foundation հիմնադրամի տնօրենը:











































