Անկախության 24-ամյակի առիթով «Հիմնադիր խորհրդարանի» այսօր կազմակերպած ընդունելության ժամանակ ԱԺ«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց. «Ցավում եմ, որ այս 24 տարվա ընթացքում չհիմնադրեցինք այն ինստիտուտները, որոնք իրապես պետք է լինեին անկախ, և իրար հետ պիտի մրցեին, ունենային զսպող և հակակշռող մեխանիզմներ: Մենք ազատագրեցինք մեր հայրենիքի մի փոքր մասը՝ Արցախի լեռնային մասը, միջանկյալ է այդ հաղթանակը, մենք պետք է ավելին ազատագրենք, դարձնենք մեր հայրենիքը միացյալ, ազատագրված: Միջանկյալ են մեր բոլոր հաղթանակները: Մենք պարտություններ էլ ենք ունեցել: Եթե 1 միլիոնից ավել մարդ անկախ Հայաստանից գնացել է, սա պարտություն է: Մեր խնդիրն է ազատագրել մեր երկիրը, որ բռնազավթած է իշխանությունների կողմից: Ազատագրենք, վերականգնենք և հիմնենք մեր ուսումնական հաստատությունները»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































