Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ BMW ընկերությունը բանակցություններ է սկսել McLaren-ի հետ՝ համատեղ ստեղծելու համար սուպերավտոմեքենա։ 1980-ական թվականներին ընկերությունների համատեղ աշխատանքը հաջողությամբ ավարտվել է M1 միջին շարժիչանի սուպերավտոմեքենայի ստեղծմամբ։
Ընդհանուր առմամբ թողարկվել է նմանատիպ 453 ավտոմեքենա։ Այժմ M1-ի «իրավահաջորդ» կարող է դառնալ P16-ը, որի մշակմամբ զբաղվում է McLaren-ը։ BMW-ն արդեն իսկ համաձայնել է գործընկերներին փոխհատուցել մշակման ծախսերի մի մասը։ Ի պատասխան՝ բրիտանացիները բավարացիներին իրավունք կտան օգտագործել 4-լիտրանոց, 8-մխոցանի նոր շարժիչ՝ 750 ձիաուժ հզորությամբ։













































