Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստակամություն հայտնեց միանալու Հանրային փրկության ճակատին: Իր ելույթի խոսքում նա մասնավորապես ասաց. «Կարևոր է, որ հայ ժողը և Հայաստանի քաղաքացիները պահանջում են մեզ պատկանող հանրապետությունը: Բոլորս հիշում ենք ահդ բերկրալի օրը, 24 տարի առաջ մեր ժողովուրդն ասաց, որ մենք ինքնիշխան ապրելու իրավունք ունենք արդի աշխարհում: Այդ հպարտությունը, բերկրանքը, պատիվը ոչ ոք չի կարող մեզանից խլել: սակայն բոլորս էլ գիտենք՝ 24 տարի անց հաշվեկշիռը որն է. շարունակվող անարդարություն, աղքատություն, արտագաղթ և հիմա արդեն կուսակցապետություն, գուբեռնիայի պաշտոնականացման վտանգ՝ արդեն փաստաթղթային տեսքով… Ժամանակը եկել է, որ մենք միասին նախաձեռնենք քաղաքացիական ազգային հեղափոխություն, որը ներառում է բոլոր զինվորներին, շարքայիններին, սպաներին, քաղաքացիներին և սփյուռքահայերին. բոլորս միասին: Պարտավոր ենք դուրս գալ սեփական սխալից»:
Մանրամասները՝ տեսանյութում:





































