Sputnik Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի բազմակի ռեկորդակիր Էթիբար Բուդագլի Էլչիևը Չինաստանում մասնակցել է ռեկորդների միջազգային շոուին։ Իրա «բիոէներգետիկ ունակությունների» շնորհիվ տղամարդն ավելի քան 10 մետր տեղաշարժել է 1200 կիլոգրամ քաշով մարդատար ավտոմեքենա։
Էթիբարը համաշխարհային առաջին ռեկորդը սահմանել է 2011 թվականին՝ իր վրա պահելով ավելի քան 50 երկաթե գդալ, ինչից հետո նրան անվանել էին «մարդ-մագնիս»։ Էթիբարն իր արտասովոր քայլերով քանիցս զարմացրել է վրաց ու միջազգային հանրությանը։











































