Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Skype ծառայությունն աշխատում է խափանումներով։ Այդ մասին հայտնում են սոցցանցերի օգտատերերը, դա հաստատում է նաև լրատվամիջոցի թղթակիցը։ Ծառայության կայքում վստահեցվում է, որ օգտատերերը կարող են խնդիրներ ունենալ Skype մուտք գործելու կամ էլ օնլայն երևալու հարցերում։
Սկզբնական շրջանում վստահեցվում էր, որ անսարքությունն առնչվում է միայն կարգավիճակը փոխելու անհնարինությանը։ Բացի դրանից՝ կարող է տիրել այնպիսի պատկեր, երբ բոլոր օգտատերերը լինեն օֆլայն ռեժիմով և չկարողանան զանգահարել ծառայության միջոցով։
Skype-ը պնդում է, որ ակնթարթային հաղորդագրությունները շարունակում են տեղ հասնել։ Ընկերությունը հայցել է օգտատերերի ներողամտությունը և հաղորդել է, որ անսարքությունը կվերացվի մոտ ժամանակներս։ Օգտատերերին առաջարկվել է կիրառել վեբ տարբերակը, քանի դեռ չի վերականգնվել ծառայության նորմալ աշխատանքը։











































