BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Ավստրալիայի նոր կառավարությունը Մալքոլմ Թյորնբուլի գլխավորությամբ այսօր սկսել է իր աշխատանքները։ Թյորնբուլը նախորդ շաբաթ վարչապետի պաշտոնում փոխարինել է Թոնի Էբոտին։
Նա իր նպատակն է համարել կառավարության կազմի արմատական նորացումը։ Նոր կառավարությունում կանանց թիվը երկուսից աճել է մինչև հինգի։ Երկրի պատմության մեջ առաջին անգամ կինը նշանակվել է պաշտպանության նախարարի պաշտոնում։ Խոսքը սենատոր Մարիս Փեյնի մասին է։ Ընդհանուր առմամբ նոր կառավարության կազմում ընդգրկվել են 8 նոր նախարարներ, ևս երկուսը փոխել են պորտֆելները։ Կառավարության երդմնակալության արարողությունն անցկացվել է Կանբերայում։






































