Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ներկայացուցիչները վերջին տարիների ընթացքում առաջին անգամ եղել են Իրանի` Փարչինում գտնվող ռազմական օբյեկտում, որտեղ, ինչպես կարծում են որոշ արևմտյան փորձագետներ, կարող են միջուկային փորձարկումներ տեղի ունենալ, գրում է TASS-ը:
ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն Իրան է այցելել ԱԷՄԳ-ի գործարարության երաշխիքների դեպարտամենտի ղեկավար Թերո Վարիորանտայի հետ:
Այցի ընթացքում Ամանոն բանակցություններ է վարել նաև Իրանի նախագահ Հասան Ռուհանիի, Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալի Ակբար Սալեհիի և արտաքին գործերի նախարար Ջավա Զարիֆի հետ:











































