Թուրքիայի Ստամբուլ քաղաքում սկսվել է ցույց` «Միլիոնավոր մարդիկ մեկ ձայնով դեմ են ահաբեկչությանը» կարգախոսով:
Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, ցույցին մասնակցում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վարչապետ Ահմեթ Դավութօղլուն և Ազգային ժողովի խոսնակ Իսմեթ Յըլմազը:
Գործակալության փոխանցմամբ` հրապարակում հավաքված Թուրքիայի քաղաքացիները վանկարկել են` «Շեհիդները չեն մահանում, Հայրենիքն անբաժանելի է», «Թուրքերը և քրդերը եղբայրներ են, իսկ անջատողականները` դավաճաններ»:








































