Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորությանը պատասխանում եմ 3 մատի կոմբինացիայով

ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էվելին Ֆարկասը Բաքվում պատասխանելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու հնարավորության մասին լրագրողների հարցին հայտարարել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակից է, և, եթե ի հայտ գա նման պլան, ապա այն պետք է թափանցիկ ձևով դիտարկվի Մինսկի խմբի բոլոր մասնակիցների կողմից։ Այս հայտարարությանն ի պատասխան Լեռնային Ղարաբաղի Խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում արձագանքում է. «Լավ գիտենք և՛ Ամերիկայի, և՛ Ռուսաստանի խաղաղապահ ուժերին, թե տվյալ ժողովուրդների նկատմամբ ինչպիսի սև գործեր են կատարում։ Ժողովուրդը պետք է միահամուռ կերպով դեմ լինի խաղաղապահ ուժերի տեղակայմանը ԼՂՀ-ում ցանկացած դեպքում՝ լինի դա թափանցիկ, թե ոչ թափանցիկ»։ Բադասյանը շեշտում է՝ թեև Ֆարկասի զբաղեցրած պաշտոնը երկրորդական է, սակայն դա էական չէ, քանի որ նրա շուրթերով է հնչում ղեկավարության դիրքորոշումը։

«Իհարկե, Ռուսաստանը իրավունք չունի որպես հարցի կարգավորման համանախագահող կողմ խաղաղապահ զորք մտցնի։ Ռուսաստանի շահերը ոչնչով չի համընկնում Հայաստանի շահերին, պատմության ընթացքում երբեք չի եղել նման բան, Ռուսաստանը եղել է միշտ օկուպանտ և ամենակոշտ ձևով մենք միշտ պատժվել ենք մեր հարևանների կողմից։ Դա պատմությունն է վկայում։ Ես, օրինակ չեմ մոռացել «Օղակ» օպերացիան և շատ անարդարություններ։ Մենք ռուսական զորք արդեն տեսել ենք։ Ի վերջո, Ռուսաստանի անմիջական օգնությամբ և աջակցությամբ տեղի ունեցավ Ադրբեջանին զինումը և ոստիկանության հատուկ ջոկատների ստեղծումը, դրան հակառակ, նույնիսկ ղարաբաղցիների որսորդական հրացանների առգրավվումը, ես իմ կաշվի վրա եմ այդ ամենը զգացել ու տեսել»,- հիշեցրեց նախկին պատգամավորը։

Ինչ վերաբերում է ամերկացի պաշտոնյայի այն ակնարկին, որ այդ գործընթացը պետք է լինի թափանցիկ, Բադասյանն արձագանքեց կոշտ. «նման հայտարարություն անողներին ես ցույց կտամ երեք մատի կոնֆիգուրացիան, ոչ մեկ չպիտի թողնի, որ այստեղ տեղակայվի խաղաղապահ ուժեր, խաղաղապահ ուժն Արցախի բանակն է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում