Monday, 29 06 2026
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին

Եվ նորից Հայաստանի, Պերեսի ու մեր մասին

Հայաստանի հասարակությունը շարունակում է ակտիվորեն քննարկել ու արձագանքել Իսրայելի նախկին նախագահ, 92-ամյա Շիմոն Պերեսի ելույթին, որ նա օրեր առաջ ունեցել էր Ուկրաինայում: Պերեսը խոսել էր Իսրայել պետության ստեղծման մասին՝ պատմելով, թե ինչպես է պետություն ունենալու երազանքը կայացել, իրականություն դարձել փոքրիկ անապատի վրա, շրջապատված հակառակորդներով: Այդ պետությունն այժմ աշխարհի առաջատարներից մեկն է:

Հայաստանի հասարակության ուշադրությունը Պերեսի ելույթի հանդեպ միանգամայն հասկանալի է: Ոչ այն պատճառով, որ մենք ճակատագրով շատ նման ենք հրեաներին: Դա ընդամենն առերևույթ տպավորություն է: Միայն ցեղասպանության ենթարկված ազգ լինելը դեռ ճակատագիր կամ նմանություն չէ: Ընդհանրապես, ճակատագիրը պատմությունը չէ, այլ ապագան՝ ապագայի ուրվագծերը, որ կան յուրաքանչյուր ազգի, հանրության առաջ: Եվ այդ իմաստով մենք բոլորովին նման չենք և հենց այդ նման չլինելն է, որ Հայաստանի հասարակության ուշադրությունը բևեռել է Պերեսի ելույթի վրա:

Եթե մենք լինեինք նման, ապա մենք կունենայինք մեր Պերեսները, կունենայինք մեր ելույթները, որոնց վրա կկենտրոնանար աշխարհը: Մենք դա չունենք, որովհետև չունենք նմանություն, ու այդ պատճառով էլ մենք տարվել ենք Պերեսի հիրավի նշանակալից ելույթով: Մենք չունենք մեր ապագան, չենք տեսնում, չենք պատկերացնում մեր ապագան, միաժամանակ մենք կորցնում ենք մեր պետականության անցյալում ուշադրության արժանի արժեքներն ու երևույթները, մեր անցյալում ավելի ու ավելի ընդգծվում է այն, ինչի համար հպարտանալն անհնար է, իսկ ամաչելը՝ անխուսափելի: Դա արդեն մեր անցյալն էլ չէ, այլ ներկան: Եվ ինչն ավելի վտանգավոր է՝ արդեն երևի թե նույնիսկ ապագան:

Պերեսի ելույթը շատ պատահաբար ու ակամայից ախտորոշել է մեր պետականության անցնող քառորդ դարը, ակամայից, առանց Հայաստանի մասին ոչ մի բառ ասելու մեր առաջ դրել մեր օրգանիզմում տեղի ունեցածը, պարզորոշ ցույց տվել, թե ինչպես են մեր հիվանդ մանրէները, բակտերիաները աստիճանաբար ոչնչացրել օրգանիզմի առողջ հատվածները, աստիճանաբար չեզոքացրել այդ հատվածները, իսկ հետո նաև ձեռնամուխ եղել առողջության չեզոքացմանը: Բայց ավելի կարևոր է ոչ թե այն, թե ինչ ենք մենք մտածում Պերեսի հիանալի ելույթի մասին, այլ թե ինչ ենք մենք մտածում այդ ելույթից հետո մեր մասին: Դա է կարևորը, ու առայժմ դա է անտեսանելի, չշոշափվողը:

Ինչ ենք մենք մտածում «մերոնցե մասին՝ հայտնի է, դեռ Պերեսի ելույթից առաջ էր հայտնի, թե ինչ ենք մենք մտածում «մերոնցե մասին: Բայց ի՞նչ ենք մտածում մեր մասին այդ ելույթից հետո: Ահա դա է կարևորը, որ առայժմ չի նշմարվում: Ու կարևորը ընդհանրապես, ոչ թե կոնկրետ դեպքում: Ինչ ենք մենք՝ որպես հասարակություն, մտածում մեր մասին, որն է մեր ինքնագնահատականը, որքանով է այն հիմնավոր, ռացիոնալ, համարժեք: Այս հարցի մասին մենք քիչ ենք մտածել, գրեթե չենք մտածել, սակայն մտածել ենք ընկալել մեզանում սերմանված արհեստական սնապարծությունն ու սնափառությունը, որը բացի մեզ առավել կառավարելի և ենթակա դարձնելուց, ոչ մի այլ բան չի տվել, որևէ այլ խնդրի լուծելուն չի նպաստել՝ լինի մեծ, թե փոքր խնդիր:

Պերեսի ելույթը մեզ պետք է ստիպի մտածել մեր մասին, ինչ ենք մենք, որքանով ենք մենք համարժեք այն մարտահրավերներին, որ կանգնած են մեր առաջ՝ որպես հասարակություն, որպես երկրի, պետության իրական տեր և պատասխանատու: Որքանով ենք մենք մեզ իրապես համարում այդպիսին, որքանով ենք մենք ուզում լինել այդպիսին՝ լինել իրական տեր: Չէ՞ որ դա նշանակում է ստանձնել ուրեմն իրական պատասխանատվություն իրավիճակի ու ապագայի, երազանքի կամ դրա բացակայության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում