Սեպտեմբերի 21-ին ՀՀ քաղաքացիները մտադիր են իրականացնել ինքնիշխանության երթ:
Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսբուքյան էջից:
Այդ օրը ՀՀ քաղաքացիների երթուղին Մատենադարանից ՀՀԿ գրասենյակ է լինելու:
«Անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, ոչ միայն տոն պետք է լինի, այլև պայքարի օր, հանուն իրական անկախության, հանուն արտաքին և ներքին ինքնիշխանության:
Հայաստանում իշխանությունը զավթած վերնախավը շարունակում է ոտնահարել մեր ինքնիշխանությունը` մի կողմից հանձնելով մեզ մեկ այս, մեկ այն վերպետական կազմավորմանը, մյուս կողմից՝ միաբևեռ կուսակցապետական կարգ պարտադրելով:
Անկախության օրը մենք ևս մեկ անգամ պետք է «ոչ» ասենք թե Եվրասիական տնտեսական միությանը, թե Սերժ Սարգսյանի հեղինակած սահմանադրությանը, թե ՀՀԿ-ի այլևս անհանդուրժելի իշխանությանը»,- ասվում է նախաձեռնության հայտարարությունում:
Երթի մեկնարկը ժամը 13.00-ին է:







































