«Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Ժիրայր Սեֆիլյանը պետք է գան ընդհանուր հայտարարի, թե ով պետք է լինի ժողովրդի վստահության կառավարության ղեկավարը: Եթե իրենք ընդհանուր հայտարարի գան, ապա քաղաքական միավորում տեղի կունենա: Այլապես սա բարդույթ կլինի քաղաքական ուժերի համար:
Այսօր այդ երեք քաղաքական գործիչներից է կախված իշխանափոխության ծրագրերի արդյունավետությունը»: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:
Նա նշեց, որ ճիշտ չէ մի փոքր քաղաքում երկու ճակատների ձևավորումը:










































