Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի «Գրանադա»-ի դեմ խաղում անառիկ պահելով սեփական դարպասը, Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասը կրկնել է «արքայական ակումբ»-ի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի նվաճումը:
2008/09 թվականների մրցաշրջանում Կասիլյասը գոլ չի բաց թողել 450 րոպեների ընթացքում:
Բացի այդ, Նավասը կրկնել է «Ռեալ»-ի մյուս նախկին դարպասապահ Միգել Անխելի նվաճումը, ով 1975/76 թվականների մրցաշրջանում գոլ չի բաց թողել Պրիմերայի մեկնարկային չորս տուրերում:










































