Ամբողջ երկրի ինովացիոն քաղաքականությունը տրված է էկոնոմիկայի նախարարությանը. մենք ունենք համագործակցություն նախարարության հետ, բայց առայժմ արդյունավետ չէ: Այս մասին «Առաջին Լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
«Այս գիտաժոովը հիմնականում նվիրված է անօրգանական քիմիային և նրա խնդիրներին: Գիտական արդյունքներ ներդնելու համար պետք են լրացուցիչ միջոցներ: Ամբողջ երկրի ինովացիոն քաղաքականությունը տրված է էկոնոմիկայի նախարարությանը. մենք ունենք համագործակցություն նախարարության հետ, բայց առայժմ արդյունավետ չէ: Ամբողջ խնդիրն այն է, որ մեր տնտեսության այսօրվա ստրուկտուրան այնպիսին չէ, որ նա շահագրգռված լինի նոր տեխնոլոգիաներ կիրառելու»,-նշեց Ռադիկ Մարտիրոսյանը: