Նյու Յորքում Մանհեթենի բնակիչը համացանցում է տեղադրել վարձու բնակարանից գողության տեսանյութը, որը ստացվել է անվտանգության Canary համակարգի շնորհիվ: Այս մասին գրում է The New York Post-ը:
Համակարգն օգտվում է մի քանի հաղորդիչներից և հայտնում անկոչ հյուրերի կամ այլ՝ ոչ ստանդարտ իրավիճակների մասին: Բացի այդ, այն թույլ է տալիս հետևել տանը պատկերի հեռարձակման միջոցով, որը ներդրված է տիրոջ սմարթֆոնի տեսախցիկում:
Տեսանյութում երկու չարագործներ հերթով մտնում են պատուհանից, որից հետո նրանցից մեկն ասել է՝ մեզ նկատեցին: Տղամարդիկ անհապաղ լքել են տունը: Մի քանի րոպե անց գործել է հավելվածի միջոցով գործարկված ազդանշանը:
Տեսագրության հեղինակն ուշ է միացրել ազդանշանը, քանի որ ոստիկանություն էր զանգել:
Դենիի խոսքով՝ գողերը հասցրել են տանել 80 դոլար արժողությամբ մեկ թևնոց:










































