Healthliving.com կայքը ներկայացնում է հոգեբանների խորհուրդները` ամուր ընտանիք ունենալու և պահպանելու վերաբերյալ:
1. Միշտ փոխզիջում փնտրեք և զիջեք ձեր կողակցին:
2. Այսպես կոչված, կոնֆետների և ծաղկեփնջերի ժամանակաշրջանն ավարտվում է, հատկապես, երբ լույս աշխարհ են գալիս երեխաները: Այդ շրջանում սիրո և ուշադրության կարիք ունեն ինչպես նորաթուխ մայրիկները, այնպես էլ հայրիկները:
3. Ամենուր և միշտ անհրաժեշտ է աջակցել միմյանց:
4. Սիրեք և ընդունեք միմյանց այնպիսին, ինչպիսին դուք կաք: Հիմնականում կանայք փորձում են փոխել ամուսիններին` ինչպես իրենց է հարմար:
5. Ըստ հոգեբանների` երկար և երջանիկ ամուսնություն ունենալու համար անհրաժեշտ է մտերիմ լինել կողակցի հետ:







































