Ֆրանկֆուրտի ավտոսրահում Volkswagen ընկերությունը ներկայացրել է իր նոր, դեռևս կոնցեպտուալ մեքենան: Նոր մոդելն անվանել են Tiguan, և դարձել է Cross Coupe-ի գաղափարական շարունակությունը: Շնորհանդեսին ընկերության ներկայացուցիչները դրան անվանում են 100 տոկոսանոց հիբրիդ, հայտնում է novate.ru-ն:
Սակայն, ի տարբերություն իր գաղափարական նախորդի, Tiguan-ն ավելի գործնական ավտոմեքենա է: Այն մշակվել է MQB հարթակի հիմքի վրա: Շարժիչի մասին դեռևս շատ քիչ բան է հայտնի: Volkswagen-ը հայտարարել է, որ մոդելից կախված դրանք տարբեր կլինեն: Միաժամանակ՝ առաջին մոդելները կունենան 236 ձիաուժանոց շարժիչ:
Նոր Tiguan-ը կդառնա ժամանակակից ամենաինտելեկտուալ ավտոմեքենաներից մեկը: Այն կունենա արտակարգ իրավիճակներում ավտոմատ արգելակման համակարգ, հետիոտներին, մյուս մեքենաներին և ճանապարհների արգելքները ճանաչող համակարգ: Մեքենայում կա ժամանակակից աուդիո համակարգ և համակարգիչ, որոնք կարող են որոշ գործողություններ կատարել ձայնային հրահանգների միջոցով:











































