Հայաստանի առաջնության 7-րդ տուրի շրջանակներում «Շիրակ»-ը Գյումրիում ընդունել էր առաջատար «Ալաշկերտ»-ին, որը տանտերերի նկատմամբ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով:
Առաջին խաղակեսն ավարտվել է գյումրեցիների՝ 1:0 հաշվով առավելությամբ, սակայն «Ալաշկերտ»-ը 2 արագ գոլ է խփել երկրորդ խաղակեսի սկզբնամասում:
Երևանյան ակումբն իր ակտիվում 17 միավոր է գրանցել՝ 4 միավոր շրջանցելով «Շիրակ»-ին:
Հայաստանի առաջնություն, 7-րդ տուր
«Շիրակ» – «Ալաշկերտ»՝ 1:2
1:0, Կոնան Կուակու (34′) – 1:1, Արտակ Եդիգարյան (51′), 2:1 Հեբեր Արաուխո (55′)







































