Աշխարհահռչակ դերասանուհի Անջելինա Ջոլին պատվով կատարում է նաև ՄԱԿ-ի հատուկ դեսպանի իր առաքելությունը: Այս մասին գրում է startruth.ua-ը` տեղեկացնելով Ջոլիի և Կամբոջայի վարչապետ Հուն Սենի հանդիպման մասին:
Ֆան Փենի խաղաղության պալատում կայացած հանդիպմանը Ջոլին վարչապետին ներկայացրել է երկրում գործող Կարմիր քհմերների դաժան ռեժիմի մասին ֆիլմի իր նոր նախագիծը, որը մտադիր է իրագործել նոյեմբերին:
«Ես ուզում եմ պատմել այն երկրի մասին, որը ես շատ հարգում և սիրում եմ: Բացի այդ, Կամբոջայի մշակույթն ու ընտանեկան արժեքները շատ գրավիչ են»,- ասել է Ջոլին հարցազրույցներից մեկում:











































