Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Ալվարո Մորատայի կարծիքով՝ թիմի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն արժանի է ստանալ «Ոսկե գնդակ»-ը:
Դեռևս միայն մեկ դարպասապահ է արժանացել տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը՝ Լեվ Յաշինը՝ 1963 թվականին:
«Բուֆոնն արժանի է ստանալ «Ոսկե գնդակ»-ը: Ցավում եմ, որ դարպասապահները ստանում են միյան «Ոսկե ձեռնոց» մրցանակը: Ինձ համար մեծ պատիվ է Բուֆոնի հետ խաղալ նույն թիմում կամ անգամ նրա դեմ՝ հավաքականների խաղերի ժամանակ»,-Goal. com-ը մեջբերում է Մորատայի խոսքերը:







































