Tuesday, 30 04 2024
Իվանիշվիլին խոստացել է Վրաստանին ազատել «օտարերկրյա գործակալներից» ու «կեղծ էլիտայից»
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
Վլադիմիր Պուտինի «հաղթակամարը»
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի ․դա Ադրբեջանի հորինածն է
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Էլի զոհե՞ր եք ուզում. քաոսը կկործանի բոլորիս
Խոշոր ներդրողների և քաղաքացիների համար կհստակեցվեն քաղաքաշինական գործընթացները
2018-ին ում հետևից Վանեցյանը պիտի գնար, այսօր որդու հարսանիքի հրավիրյալներն են
Սպասվում են տեղումներ
ՌԴ մուտքի արգելք ունեցողների թիվը կտրուկ կաճի. միգրացիոն խստացումներ են սպասվում
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ. «Հրապարակ»
Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում. «Ժողովուրդ»
Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել. «Հրապարակ»
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում. «Հրապարակ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
Ադրբեջանը դու՞րս է գալիս Թուրքիայի վերահսկողությունից

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Օպերա Սուիթ» հյուրանոցի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին ներկա է գտնվել մայրաքաղաքում կառուցված «Օպերա Սուիթ» հյուրանոցի և դրան հարակից տարածքում գտնվող Լևոն Անանյանի անվան Գրողների պուրակի բացման արարողություններին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության մի ջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը շրջել է միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված նորաբաց հյուրանոցային համալիրում, ծանոթացել իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին: Հյուրանոցի բացումը կատարել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և հյուրանոցի գլխավոր տնօրեն Մահմուդ Ահմեդը:

«Օպերա Սուիթ»-ի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2011թ., ավարտվել՝ 2015թ. ապրիլի 15-ին: Կառավարումն իրականացնում է «Ռենկո» իտալական ընկերությունը: Պատասխանատուների ներկայացմամբ` հյուրանոցի անձնակազմը ներկայումս բաղկացած է 64 աշխատակցից, որոնց միջին ամսական աշխատավարձը 240.000 ՀՀ դրամ է։

«Օպերա Սուիթ»-ն ունի 15 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկեր: Այն առաջարկում է դելյուքս, սուիթ, բարձրակարգ սուիթ և 2 ռոյալ սուիթ կարգի սենյակներ: 11 հարկերում տեղակայված են 106 ինքնատիպ սենյակներ` կահավորված իտալական նորաոճ հարմարավետ կահույքով: Ստորգետնյա հարկերում տեղակայված են կայանատեղին, գրասենյակային տարածքներ, պահեստներ և լվացքատուն: Հյուրանոցն ունի բաց և փակ սրճարաններ, ռեստորաններ, խորհրդակցության դահլիճներ, ֆիտնես կենտրոն` հագեցած նորագույն սարքավորումներով, սպա կենտրոն և լողավազան: «Օպերա Սուիթ»-ի 3 սրահներում՝ «Առնո ¸», «Վագներ» և «Մոցարտ», կարող են մինչև 170 անձանց համար կազմակերպվել հանդիպումներ և այլ միջոցառումներ:

Հյուրանոցի հարակից տարածքում բացվել է նաև Լևոն Անանյանի անվան Գրողների պուրակը, որը հիմնել են 2013թ. ապրիլի 16-21-ը Երևանում անցկացված միջազգային պոեզիայի առաջին փառատոնի մասնակիցները՝ այդ տարածքում տնկելով իրենց պետությունները խորհրդանշող ծառեր: Պուրակի ընդհանուր մակերեսը կազմում է 1010քմ, այն լիովին վերակառուցվել է «Օպերա Սուիթ» հյուրանոցի կողմից:

Պուրակում տեղադրված են հայ մեծանուն գրողներ Պարույր Սևակի, Վահան Տերյանի և Ավետիք Իսահակյանի հուշատախտակները: Բակի կենտրոնական մասում գտնվում է հանգստի գոտին, որը հարմարեցված է հատուկ օրերին միջոցառումներ կազմակերպելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում