Շեյխ Ռաշիդ բեն Մուհամեդ Էլ Մաքթումը` Դուբայի կառավարչի և Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ Մուհամեդ բեն Ռաշիդ էլ Մաքթումի ավագ որդին 34 տարեկանում մահացել է սրտի նոպայից: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով պետության ղեկավարի աշխատակազմին:
Էմիրությունների իշխանությունները դեռևս չեն բարձրաձայնում կատարվածի մանրամասները: Դուբայում իշխող ընտանիքի անդամներից մեկի մահվան հետ կապված` ԱՄԷ-ում եռօրյա սուգ է հայտարարվել: «Մենք բոլորս պատկանում ենք Աստծուն, և հենց նա է որոշում մեր կյանքը»,- ասվում է կառավարության պաշտոնական հայտարարության մեջ:







































